Միֆերից հրաժարվել, իրականությանը առերեսվել, սեփական ուժերին հավատալ, խաղաղության մասին խոսել, կյանքը դարձնել բարձրագույն արժեք, հասցնել ապրել, սովորել տեսնել․․․
Նախորդ տարվա ծանր բեռով նոր տարի են գնում մեծ հույսերով։ «Ազատություն»-ը հավաքել է արվեստի ներկայացուցիչների՝ դերասանուհի Նարինե Գրիգորյանի, լուսանկարիչ Արեգ Բալայանի, դիրիժոր Սերգեյ Սմբատյանի, արձակագիր Արմեն Օհանյանի, լուսանկարիչ Նազիկ Արմենակյանի, ռեժիսոր Ռուբեն Բաբայանի, կինոքննադատ Կարեն Ավետիսյանի ոչ հեքիաթային, այլ շատ շոշափելի պատկերացումները 2022-ի Հայաստանի մասին։