Ուկրաինայի և Ֆրանսիայի ռազմածովային ուժերը երեկ համատեղ զորավարժություններ են անցկացրել Սև ծովի հյուսիս-արևմտյան հատվածում։
Հաղորդվում է, որ վարժանքների նպատակն է պահպանել անվտանգությունը Սևծովյան տարածաշրջանում և բարելավել երկու երկրների նավերի անձնակազմերի փոխգործակցությունը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի չափանիշներին համապատասխան։