Նոյեմբերի 16-ին գերեվարված, ապա դեկտեմբերի 29-ին հայրենադարձված ռազմագերիներից Արման Խաչատրյանը ձերբակալվել է, «Ազատությանը» հայտնեցին Քննչական կոմիտեից:
Ըստ Քննչական կոմիտեի, նրան մեղադրանք է առաջադրվել մարտական ծառայության կանոնները խախտելու համար:
Նոյեմբերի 16-ի մարտերի ընթացքում գերեվարված, ապա հայրենադարձված արդեն վեցերորդ զինվորականին է մեղադրանք առաջադրվում։
Նոյեմբերի 16-ի բախումներից հետո հայրենիք է վերադարձվել 26 ռազմագերի, ևս 6 ռազմագերու իր տարածքում գտնվելու մասին Ադրբեջանը տվյալներ է ներկայացրել Եվրադատարանին։