Ռուսաստանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի հասարակայնության ներկայացուցիչների հանդիպմանը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք հուսով ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի հանրության ներկայացուցիչների հանդիպման նպատակն իրականացվել է», - ասել է Զախարովան։ Նրա փոխանցմամբ՝ Ռուսաստանի իշխանությունների նախաձեռնությամբ տեղի ունեցած այդ հանդիպմանը կառուցողական երկխոսության մթնոլորտ է եղել, քննարկումներ են ընթացել «զգայուն մարդասիրական հարցերի շուրջ»։
Հայ և ադրբեջանցի հասարակական ու մշակութային գործիչները Մոսկվայում հանդիպել են անցած շաբաթ։
«Որևէ քաղաքական, որևէ կուսակցական, որևէ այդ տեսակ զրույցներ մեր կողմից չեն եղել», հայ և ադրբեջանցի հասարակական ու մշակութային գործիչները միայն հումանիստական հարցեր են քննարկել, «Ազատությանը» պատմել է Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը։
Սա 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի հասարակայնության ներկայացուցիչների առաջին հանդիպումն է՝ Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցչի մասնակցությամբ։