Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ Աղդամի շրջանում հրազենային վիրավորում է ստացել Բաքվի բնակիչ։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը պնդում է, որ միջադեպը տեղի է ունեցել երեկ, «հայկական կողմը կրակ է բացել նշված տարածքում հերթապահություն իրականացնող անձի ուղղությամբ»։
Հաղորդագրության համաձայն՝ տղամարդը Bakcell բջջային ընկերության աշխատակից է։
Արցախի պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական կողմի պնդումը, թե Պաշտպանության բանակի կողմից կրակ է արձակվել ադրբեջանական ընկերության աշխատակիցների ուղղությամբ, այն որակելով «բացարձակ սուտ» և «հերթական ապատեղեկատվություն»։