Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը Չինաստանին և Հոնկոնգին կոչ է անում ազատ արձակել կալանավորված լրագրողներին


Stand News-ի աշխատակիցների ձերբակալությունը Հոնկոնգում, 29-ը դեկտեմբերի, 2021թ․
Stand News-ի աշխատակիցների ձերբակալությունը Հոնկոնգում, 29-ը դեկտեմբերի, 2021թ․

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Չինաստանի և Հոնկոնգի իշխանություններին կոչ է արել անհապաղ ազատ արձակել Stand News լրատվական կայքի կալանավորված աշխատակիցներին։ Ավելի վաղ ոստիկանությունը ներխուժել էր խմբագրություն և դադարեցրել լրատվամիջոցի աշխատանքը:

Բլինքենի հայտարարությունում մասնավորապես ասվում է, որ Միացյալ Նահանգները կոչ է անում դադարեցնել հարձակումները Հոնկոնգի «ազատ և ժողովրդավարական լրատվամիջոցների» վրա և «անհապաղ ազատ արձակել ոչ արդարացի կալանավորված լրագրողներին և լրատվամիջոցների ղեկավարներին»։

Պետքարտուղարն ընդգծել է, որ լռեցնելով անկախ լրատվամիջոցներին՝ իշխանությունները խարխլում են Հոնկոնգի հեղինակությունն ու կենսունակությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG