Եվրասիական տնտեսական միության շրջանակում հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության և ինտեգրացիոն փոխգործակցության օրակարգային հարցեր են քննարկել Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները երեկ կայացած հեռախոսազրույցի ժամանակ:
Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինն անդրադարձել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի համատեղ առաջնահերթ խնդիրներին, ասված է ուշ երեկոյան Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունում։
Զրուցակիցները շնորհավորանքներ են փոխանակել Նոր տարվա և Սուրբ ծննդի տոների կապակցությամբ:
Չորեքշաբթի օրը ավելի վաղ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ։