COVID-19 հիվանդությունն առաջացնող կորոնավիրուսի համավարակի բռնկումից ի վեր աշխարհում ախտահարված մարդկանց թիվը մոտեցել է 280 միլիոն 120 հազարին:
Ընդհանուր հաշվով հիվանդությունիցց մահացել է ավելի քան 5 միլիոն 403 հազար 660 մարդ: Այս տվյալները հրապարակել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
Դեկտեմբերի 27-ի դրությամբ աշխարհի բնակիչներին տրամադրվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ավելի քան 8 միլիարդ 687 միլիոն 200 հազար դեղաչափ:
Սա չի նշանակում, որ աշխարհի բոլոր բնակիչները մեկական դեղաչափ են ստացել, քանի որ մեծ թվով երկրներում, հատկապես հարուստներում, բնակիչների զգալի մասը ստացել է վակցինայի երկու և երեք դեղաչափ, իսկ մի քանի երկրներում արդեն սկսել են տրամադրել նույնիսկ չորրորդը: