Մատչելիության հղումներ

Արման Հակոբյանը նշանակվել է Իսրայելում Հայաստանի դեսպան


Հայաստանի նախագահը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, հրամանագիր է ստորագրել Արման Հակոբյանին Իսրայելում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին:

Արման Հակոբյանի նստավայրը կլինի Թել Ավիվում:

Հակոբյանը 2006-2011 թվականներին եղել է Կա­նա­դա­յում ՀՀ դես­պա­նու­թյան ար­տա­կարգ դես­պա­նորդ և լի­ա­զոր նա­խա­րար, Կա­նա­դա­յում ՀՀ գոր­ծե­րի հա­վա­տար­մա­տար, Քաղաքական ավիացիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ, 2011-2020 թվականներին՝ ՀՀ Ա­ԳՆ ամերիկյան երկրների վար­չու­թյան պե­տ, իսկ 2020-2021-ին եղել է Բրազիլիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG