Մատչելիության հղումներ

Հրապարակվել է Բելառուսի նոր սահմանադրության նախագիծը


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, արխիվ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, արխիվ

Մինսկում այսօր հրապարակվել է Բելառուսի նոր սահմանադրության տեքստը։ Նախագծի համաձայն` զգալիորեն ընդլայնվում են նախագահի և Անվտանգության խորհրդի լիազորությունները։

Մասնավորաբար, նախագահը խռովության և տարերային աղետների դեպքում իրավունք է ստանում միանձնյա արտակարգ դրություն հաստատել և միայն դրանից հետո կայացված որոշումն ուղարկել խորհրդարանի հաստատմանը։ Բացի այդ, նոր սահմանադրության համաձայն, նախագահի մահվան դեպքում պետական կառավարման մարմինները պարտավոր են կատարել Անվտանգության խորհրդի հրահանգները։

«Նոր սահմանադրության հարցով համաժողովրդական հանրաքվեն Բելառուսում կկայանա 2022 թվականի փետրվարին», - հաղորդում է պաշտոնական «Բելտա» գործակալությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG