Մատչելիության հղումներ

Մի խումբ մոսկվաբնակ հայեր դատապարտվել են երկարատև ազատազրկման


Մոսկվայի մարզի դատարանն այսօր երկարատև ազատազրկման է դատապարտել մի խումբ հայերի՝ նրանց մեղավոր ճանաչելով 2019-ի ամռանը Ռուսաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի Հետախուզական վարչության հատուկ նշանակության ջոկատի նախկին ծառայող Նիկիտա Բելյանկինի սպանության և երկու բժիշկներին ծեծի ենթարկելու համար։

Սպանության անմիջական հեղինակ ճանաչված Սերգեյ Խոջայանը դատապարտվել է 20, Համլետ և Հրանտ Հայրապետյանները համապատասխանաբար 17 և 18 տարվա ազատազրկման։ Եվս հինգ հոգի դատապարտվել է 5-ից 5,5 տարվա ազատազրկման: Գործով անցնող ևս երկու մոսկվաբնակ հայեր՝ Գուրգեն Աղայանը և Հովհաննես Հայրապետյանը միջազգային հետախուզման մեջ են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG