Մատչելիության հղումներ

Բայրամով․ «Հուսով ենք, որ Հայաստանը կհասկանա՝ սահմանազատման և սահմանագծման աշխատանքները անխուսափելի են»


«Հուսով ենք, որ Հայաստանը կհասկանա, որ սահմանազատման և սահմանագծման աշխատանքները անխուսափելի են», - այսօր Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

«Հուսով ենք, որ Հայաստանը հասկանում է, որ այդ գործընթացից խուսփել հնարավոր չէ, որ այն համապատասխանում է միջազգային իրավունքի չափանիշներին և սկզբունքներին, որ պետությունների սահմանների դեմարկացիան այլըտրանք չունի», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը՝ հավելելով․ - «Կարծում ենք, որ մոտ ապագայում Հայաստանից դրական ուղերձներ կլինեն։ Մյուս կողմից, այն փաստը, որ այս հարցը արդեն իսկ ընդգրկված է Սոչիի եռակողմ հայտարարության տեքստում նշանակում է, որ հայկակական կողմը ևս այն ընդունում է»։

XS
SM
MD
LG