Մատչելիության հղումներ

ՌԴ-ի պատասխանը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից անվտանգության առաջարկները դիտարկելու մերժմանը կարող է շատ տարբեր լինել. Պուտին


Ռուսաստանի ռազմատեխնիկական պատասխանը Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի՝ անվտանգության ոլորտում ռուսական առաջարկները դիտարկելուց հրաժարվելուն կարող է տարբեր լինել, համապատասխան առաջարկները կպատրաստեն ռազմական փորձագետները, ասել է նախագահ Վլադիմիր Պուտինը։

Միաժամանակ Պուտինը նշել է, որ Ռուսաստանը կձգտի հասնել իրավական պարտավորեցնող արդյունքի այդ բանակցություններում, այլ ոչ թե կձգտի վերջ տալ դրանց։

Անցյալ շաբաթ Ռուսաստանը առաջարկներ էր ներկայացրել իր անվտանգությունն ապահովելու երաշխիքների վերաբերյալ։ Խոսքը երկու փաստաթղթի մասին է՝ Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի միջև անվտանգության երաշխիքների մասին պայմանագիրը և Ռուսաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների անվտանգության միջոցառումների մասին համաձայնագիրը։

XS
SM
MD
LG