Մատչելիության հղումներ

Գերմանիայի նախագահը հայրենակիցներին կոչ է արել համավարակի պայմաններում սատարել միմյանց և պետությանը


Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, Բեռլին, արխիվ
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, Բեռլին, արխիվ

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Սուրբ Ծնունդի առթիվ դիմել է հայրենակիցներին, կոչ անելով խոհեմություն դրսևորել և կորոնավիրուսի դեմ պայքարում սատարել կառավարությանը:

Նա շնորհակալություն է հայտնել գերմանացիների մեծամասնությանը, որն ըմբռնումով է ընդունել սահմանափակումները և դրական է արձագանքել պատվաստվելու առաջարկին:

«Դեմոկրատական երկրում պարտադիր չէ, որ բոլորը որևէ հարցում համաձայն լինեն, բայց եկեք չմոռանանք, որ մենք պետություն ենք, մենք պետք է օգնենք միմյանց համավարակի պայմաններում, այս երկիրը բոլորինս կլինի նաև համավարակից հետո, սակայն վիրուսն ինքնին մեկ օրում չի անհետանա, այն դեռ երկար ժամանակ մեզ հետ կլինի»,- ասել է նախագահը:

Գերմանիայի բնակչության ավելի քան 70 տոկոսն ամբողջությամբ պատվաստվել է, 32 տոկոսն էլ խթանիչ երրորդ ներարկումն է ստացել:

Ընդհանուր հաշվով Գերմանիայում վարակվել է ավելի քան 6 միլիոն 900 հազար մարդ, մահացել է ավելի քան 110 հազար 270 հիվանդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG