Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում ներկայացրել է Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Այդ տեղեկությունը տարածել է Բելառուսի նախագահի մամլո ծառայությունը:
«Իլհամ Ալիևը բելառուս գործընկերոջը պատմել է Ղարաբաղում ստեղծված կացության և այդ տարածքների վերականգնման ընթացքի մասին: Բացի այդ, երկու նախագահները քննարկել են բելառուսա-ադրբեջանական հարաբերություններին առնչվող հարցեր և պայմանավորվել են քննարկումը շարունակել դեկտեմբերի 28-ին Սակնտ Պետերբուրգում գումարվելիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովում», - ասվում է Լուկաշենկոյի մամլո ծառայության հաղորդագրությունում:
Լուկաշենկոն հեռախոսազրույցում շնորհավորել է Ալիևին ծննդյան 60-ամյակի կապակցությամբ: