Մատչելիության հղումներ

Հարավային Կորեայի կաշառակեր նախկին նախագահ Պակ Կըն Հյեն ներում է ստացել


Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հյեն Սեուլի Կենտրոնական դատարանում, արխիվ, 25 օգոստոսի, 2017թ.
Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հյեն Սեուլի Կենտրոնական դատարանում, արխիվ, 25 օգոստոսի, 2017թ.

Հարավային Կորեայի կառավարությունը ներում է շնորհել նախկին նախագահ Պակ Կըն Հյեին, ով կոռուպցիայի մեղադրանքով 2017 թվականին երկարատև ազատազրկման է դատապարտվել:

Հարավային Կորեայի արդարադատության նախարարությունը հայտնել է, որ նախկին նախագահի անունը ներառվել է ներում ստացողների հատուկ ցանկում:

«Մենք ներում ենք շնորհում նախկին նախագահ Պակին, քանի որ ցանկանում ենք այդպես անցյալում թողնել այդ ողբերգական պատմությունը, ապահովել ժողովրդի միասնությունը և ընձեռել դեպի ապագա քայլ անելու հնարավորություն»,- ասել է արդարադատության նախարար Պակ Բեմ Կյեն:

69-ամյա Պակ Կըն Հյեն Հարավային Կորեայի հանգուցյալ ավտորիտար նախագահ Պակ Չոն Հյեի դուստրն է: 2012 թվականին նա դարձել է Հարավային Կորեայի առաջին կին նախագահը:

2017-ին նա կաշառք ստանալու և կոռուպցիոն այլ գործարքների համար դատապարտվել է 20 տարվա ազատազրկման, բացի այդ, ևս 2 տարով էլ դատապարտվել է ընտրական մեքենայությունների համար:

Ըստ մեղադրանքի, Պակ Կըն Հյեն և մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր նույնպես ազատազրկվել են, շահավետ պայմանագրեր տրամադրելու դիմաց մեծ գումարներ են ստացել խոշոր ընկերություններից, այդ թվում` Samsung Electronics-ից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG