Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը ողջունել է Ուկրաինայում հրադադարի մասին ԵԱՀԿ հայտարարությունը


Միացյալ Նահանգները ողջունել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) հայտարարությունը, որ Ուկրաինայի կառավարական ուժերը և ռուսամետ անջատողականները, որոնք գործում են Արևելյան Ուկրաինայում, լիովին հավատարիմ են մնալու 2020 թվականի հուլիսի 22-ի հրադադարի ամրապնդման միջոցառումներին:

«Մենք հուսով ենք, որ հրադադարը կստեղծի դիվանագիտական տարածք, որն անհրաժեշտ է տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու համար և կօգնի դրական մթնոլորտ ստեղծել հետագա քննարկումների համար», - ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:

Պետքարտուղարության ներկայացուցիչը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն արդեն ասել է, որ «Արևելյան Ուկրաինայում հակամարտությունը կարող է լուծվել միայն դեէսկալացիայի պայմաններում, ինչպիսին երեկվա հրադադարի մասին հայտարարությունն է», - ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։

XS
SM
MD
LG