Մատչելիության հղումներ

Ֆուտբոլի աշխարհի չեմպիոնը մեղադրվում է բռնաբարության հոդվածով


Բենժամին Մենդին տոնում է Ֆրանսիայի հավաքականի հաղթանակը ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնությունում, «Լուժնիկի», Մոսկվա, 15 հուլիսի, 2018թ.
Բենժամին Մենդին տոնում է Ֆրանսիայի հավաքականի հաղթանակը ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնությունում, «Լուժնիկի», Մոսկվա, 15 հուլիսի, 2018թ.

Անգլիական Պրեմիեր լիգայում հանդես եկող Manchester City ֆուտբոլային ակումբի ֆրանսիացի պաշտպան Բենժամին Մենդին մեղադրվում է բռնաբարության և սեռական ոտնձգությունների հոդվածներով:

Ըստ քննիչների, գրանցվել է 5 կանանց նկատմամբ սեռական բնույթի առնվազն 8 հարձակում: Դրվագները տեղի են ունեցել 2020 թվականի հոկտեմբերից մինչև 2021 թվականի օգոստոսը:

27-ամյա Մենդին, ով Ֆրանսիայի հավաքականի կազմում 2018 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն, վերջին անգամ City-ի կազմում խաղացել է օգոստոսի 15-ին, ինչից հետո այլևս դաշտ դուրս չի եկել, քանի որ այդ ժամանակ արդեն հրապարակվել է քրեական գործեր հարուցելու մասին լուրը: Մենդին օգոստոսին ձերբակալվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG