Տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը, սահմանների անխախտելիությունն Իրանի համար կարմիր գծեր են, և Թեհրանը չի հանդուրժի տարածաշրջանում որևէ տարածքային փոփոխություն: Այս մասին այսօր Երևանում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության մշտական հանձնաժողովի անդամ Մահմուդ Ահմադի Բիղաշը:
Նշելով Հայաստանի կարմիր գծերը` Արմեն Գրիգորյանն ընդգծել է Հայաստանի կողմից ավելի վաղ առաջ քաշված «խաղաղության դարաշրջան» սկսելու հրամայականը, որը նաև համընկնում է Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների հետ, ասված է ԱԽ քարտուղարի գրասենյակի հաղորդագրության մեջ:
Արմեն Գրիգորյանը նաև կարևորել է Երևան-Նախիջևան-Ջուլֆա երկաթգծի գործարկումը՝ ընդգծելով, որ այն բերելու է տարածաշրջանի երկրների տնտեսական զարգացման: