Մատչելիության հղումներ

Ադրբեջանում երկարաձգում են կարանտինը


Ադրբեջան - Կորոնավիրուսի դեմ պատվաստում Բաքվում, արխիվ
Ադրբեջան - Կորոնավիրուսի դեմ պատվաստում Բաքվում, արխիվ

Ադրբեջանում կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ սահմանված հատուկ կարանտինի ռեժիմը երկարաձգվել է մինչև 2022 թվականի մարտի 1-ը: Համապատասխան կարգադրությունն այսօր ստորագրել է երկրի վարչապետ Ալի Ասադովը:

«Նպատակ ունենալով Ադրբեջանի Հանրապետության տարածքում կանխել կորոնավիրուսային վարակի տարածումը և դրա հնարավոր հետևանքները՝ ընդունվում է հատուկ կարանտինային ռեժիմը մինչև 2022 թվականի մարտի 1-ի առավոտյան ժամը 6-ը երկարաձգելու որոշում», - ասվում է վարչապետի ստորագրած փաստաթղթում:

Ադրբեջանում կորոնավիրուսով առաջին ախտահարումը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 28-ին: Այս տարվա դեկտեմբերի 21-ի դրությամբ երկրում ընդհանուր հաշվով հաստատվել է կորոնավիրուսի 611 հազար 557 դեպք, մահացել է 8 հազար 222 հիվանդ:

Ադրբեջանում 10 միլիոն բնակիչներից կորոնավիրուսի դեմ ամբողջությամբ պատվաստվել է 4 միլիոն 600 հազար մարդ, ավելի քան 1 միլիոն 300 հազարը նաև երրորդ՝ խթանիչ դեղաչափն է ստացել:

XS
SM
MD
LG