Մատչելիության հղումներ

Պուտինն ու Մակրոնն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ տիրող իրավիճակին


Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներն այսօր ունեցած հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են նաև ղարաբաղյան հակամարտության շուրջ տիրող իրավիճակին:

Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ մտքերի փոխանակության ընթացքում գոհունակություն է հայտնվել իրավիճակի կայունացման և տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման, տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման ուղղությամբ տարվող ջանքերի կապակցությամբ, հաղորդում է ռուսական կողմը:

Պուտինն ու Մակրոնը նշել են նաև, որ Ռուսաստանն ու Ֆրանսիան գործում են այդ հարցերի շուրջ և ապագայում մտադիր են սինխրոն գործել:

Երկու երկրների ղեկավարներն անդրադարձել են նաև միջազգային մի շարք հարցերի, մասնավորապես Ուկրաինայի շուրջ տիրող իրավիճակին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG