Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը գովաբանել է սովետական բռնակալ Իոսիֆ Ստալինին` ասելով, թե նրա իշխանության ժամանակ շատ բան է արվել արդյունաբերության ոլորտի զարգացման համար։
Պետդումայում կառավարության ժամի ընթացքում Մանտուրովը Ստալինի ծննդյան օրվա կապակցությամբ նրան կոչել է «քաղաքական և պետական մեծագույն գործիչ»։
Ստալինի ծննդյան օրը հիշեցրել է կոմունիստ պատգամավոր Վյաչեսլավ Մարխաևը` ասելով, թե երկիրը նրա կառավարման ժամանակ աշխարհում արդյունաբերական ամենազարգացածն էր, որը «ոչ միայն կալոշներ էր արտադրում»։
Իոսիֆ Ստալինը նախկին Խորհրդային Միությունը ղեկավարել է 1924-1953 թվականներին։ «Մեմորիալ» իրավապաշտպան կազմակերպության տվյալներով` ստալինյան բռնաճնշումներին զոհ է գնացել կամ անմիջապես տուժել է ավելի քան 12 միլիոն մարդ։