Մատչելիության հղումներ

Ռուսաստանը երկու գերմանացի դիվանագետների անցանկալի անձ է հայտարարել


Մոսկվայում Գերմանիայի դեսպանատան մուտքը, արխիվ
Մոսկվայում Գերմանիայի դեսպանատան մուտքը, արխիվ

Ռուսաստանը երկու գերմանացի դիվանագետների անցանկալի անձ՝ persona non grata է հայտարարել՝ ի պատասխան Գերմանիայի համանման որոշման։ Այս մասին հայտնում է ՌԴ արտգործնախարարությունը՝ նշելով, որ այդ կապակցությամբ Մոսկվայում Գերմանիայի դեսպան Գեզա Անդրեաս ֆոն Գեյրը երեկ հրավիրվել է գերատեսչություն։

Դեկտեմբերի 15-ին Գերմանիայի իշխանություններն անցանկալի անձ են հայտարարել Բեռլինում ՌԴ դեսպանատան երկու աշխատակցի։ Նրանց վտարումը կապված է Չեչնիայի նախկին դաշտային հրամանատար Զելիմխան Խանգոշվիլիի սպանության գործով դատավճռի հետ։

Ռուսաստանը կտրականապես հերքում է իր առնչությունը հանցագործությանը։

XS
SM
MD
LG