Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը դեկտեմբերի 22-24-ը կայցելի Հայաստան


ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը դեկտեմբերի 22-24-ը կայցելի Հայաստան՝ հանդիպելու երկրի բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության հետ, քննարկելու ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակը։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

Զայնետդինովը մանրամասնել է, որ նախատեսվում է հանդիպում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նրա հաստատմանը կներկայացնի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերյան նստաշրջանի որոշումների կատարման և Հայաստանի նախագահության ընթացքում ՀԱՊԿ գործունեության առաջնահերթ ուղղությունների իրականացման գործողությունների ծրագրի նախագիծը։

Բացի այդ, նախատեսվում են Զասի հանդիպումները Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG