Մատչելիության հղումներ

Փարիզը ողջունում է հատուկ բանագնացներ նշանակելու մասին Երևանի և Անկարայի որոշումը


Ֆրանսիան ողջունում է Հայաստանի և Թուրքիայի՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման գծով հատուկ բանագնացներ նշանակելու մասին որոշումը, այսօր Փարիզում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը։

«Մենք ողջունում ենք հայկական և թուրքական իշխանությունների՝ հատուկ բանագնացներ նշանակելու մասին հայտարարությունները։ Այդ գործընթացը պետք է օժանդակի տարածաշրջանում կայունության հաստատմանն ու զարգացմանը», - նշված է հայտարարության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG