Մատչելիության հղումներ

Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկը Հայաստան կայցելի դեկտեմբերի 21-ին


Երևանում դեկտեմբերի 21-22-ը անցկացվելու է հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը։ Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորելու է փոխվարչապետ Ալեկսեյ Օվերչուկը։ Այս մասին հայտնում է ՌԴ փոխվարչապետի քարտուղարությունը։

Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողի նախորդ նիստը տեղի է ունեցել 2019 թվականին, Մոսկվայում։

Ղարաբաղյան պատերազմից հետո տարածաշրջանում հողորդակցության ուղիների վերաբացման նպատակով ստեղծված եռակողմ աշխատանքային խմբում Օվերչուկը ռուսական կողմի ներկայացուցիչն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG