Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի վերաքննիչ դատարանը վերականգնեց մեծ ձեռնարկությունների աշխատակիցների պարտադիր պատվաստվելու պահանջը


ԱՄՆ-ի վերաքննիչ դատարանը պաշտպանեց որոշումը, ըստ որի մեծ ձեռնարկություններում աշխատողները պետք է կորոնավիրուսի դեմ պատվաստված լինեն կամ շաբաթը մեկ թեստի բացասական պատասխան ներկայացնեն։

100-ից ավելի աշխատակիցներ ունեցող ձեռնարկություններում ընդհանուր առմամբ 80 միլիոն ամերիկացի է աշխատում։

Նոյեմբերին դատարանը բավարարել էր պարտադիր պատվաստվելու դեմ ներկայացված հայցը, սակայն դեկտեմբերի 17-ին վերաքննիչը չեղարկեց այն։

Այնուհանդերձ աշխատողների պարտադիր պատվաստվելու դեմ կոշտ ընդդիմություն կա։ Վերաքննիչ դատարանի որոշումից ժամեր անց դրա դեմ երեք հայց է ներկայացվել Գերագույն դատարան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG