Մատչելիության հղումներ

Հովհաննես Հովհաննիսյանն ընտրվել է Երևանի պետական համալսարանի ռեկտոր


Նախորդ գումարման Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵՊՀ-ի ռեկտորի միակ թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանը 12 կողմ, 3 անվավեր, 5 դեմ ձայներով ընտրվել է Երևանի պետական համալսարանի ռեկտոր։

Ռեկտորի ընտրության նիստն ընթացել է դռնփակ։ Մայր բուհը ավելի քան երկու տարի չուներ ռեկտոր։

Մասնագիտությամբ աստվածաբան Հովհաննիսյանը օգոստոսի 5-ին նշանակվել էր ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։ 2018-2019 թվականներին զբաղեցրել է կրթության և գիտության նախարարության փոխնախարարի պաշտոնը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG