Պաշտոնական Մինսկն իր երախտագիտությունն է հայտնել Ադրբեջանի իշխանություններին՝ ԵՄ «Արևելյան գործընկերության» համաժողովի ընթացքում ցուցաբերած դիրքորոշման համար։ Քիչ առաջ նման հայտարարությամբ է հանդես եկել Բելառուսի ԱԳՆ-ն։
«Մենք երախտապարտ ենք անկախության և ինքնիշխանության գինը շատ լավ ճանաչող եղբայրական Ադրբեջանին միջազգային ասպարեզում ցուցաբերած հետևողական և անզիջում աջակցության համար», - նշված է Բելառուսի դիվանագիտական գերատեսչության հայտարարության մեջ։
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Ադրբեջանը հրաժարվել է միանալ «Արևելյան գործընկերության» համաժողովի ամփոփիչ հռչակագրի՝ Բելառուսին վերաբերող կետին՝ հատուկ կարծիք ներկայացնելով։