Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացել է դաշինքի գլխավոր քարտուղարի հանդիպումը Վրաստանի վարչապետի հետ


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում այսօր հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։

Հանդիպմանը հաջորդած մամուլի համատեղ ասուլիսում Ղարիբաշվիլին ասել է, որ Վրաստանը բոլոր գործիքներն ունի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, և մնում է միայն դաշինքի անդամ երկրների քաղաքական որոշումը։

«Վրաստանը նշանակալից առաջընթացի է հասել եվրաատլանտյան ինտեգրման ուղղությամբ։ Մենք կարծում ենք՝ հասել է մեր ինտեգրացիայի գործընթացը ակտիվացնելու և քաղաքական կոնկրետ որոշումներ ընդունելու ժամանակը»,-ասել է Ղարիբաշվիլին։

Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի անդամակցությունը Վրաստանի արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության գերագույն հարցն է, որը պաշտպանում է վրաց ժողովրդի ճնշող մեծամասնությունը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ Վրաստանը և Ուկրաինան դաշնակիցներին ինքնուրույն ընտրելու իրավունք ունեն, իսկ Ռուսաստանը այդ երկրների ընտրության վրա ազդելու որևէ իրավունք չունի։

Յենս Ստոլտենբերգը նշել է՝ ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները անսասան աջակցում են Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և Ռուսաստանին կոչ են անում հետ կանգնել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությանը ճանաչելու որոշումից և այդ շրջաններից դուրս բերել իր զորքերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG