Մատչելիության հղումներ

Հունգարիայում ներգաղթյալներ տեղափոխող մեքենան վթարի է ենթարկել, 7 մարդ մահացել է


Հունգարիայի պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ, ներգաղթյալներ տեղափոխող մեքենան, փորձելով թաքնվել ոստիկանությունից, վթարի է ենթարկել, ինչի հետևանքով 7 մարդ մահացել, 3-ը՝ վիրավորվել։

Դժբախտ պատահարը տեղի է ունեցել երկուշաբթի կեսգիշերին Սերբիայի հետ սահմանին գտնվող Մորահալոմ քաղաքում։

Ըստ Հունգարիայի իրավապահ մարմինների, մեքենայի վարորդը ձերբակալվել է, նա մեղադրվում է թրաֆիքինգի և մահվան ելքով զանգվածային վթարի համար։

XS
SM
MD
LG