Մատչելիության հղումներ

Կոպիրկին․ «Ռուսաստանցի խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում տեղի բնակչությանն անվտանգության զգացում է հաղորդում»


ՌԴ դեսպանը Սյունիքում, արխիվ
ՌԴ դեսպանը Սյունիքում, արխիվ

Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանցի խաղաղապահները լուրջ ներդրում ունեն, «որպեսզի մարդիկ այդ տարածաշրջանում ապրեն անվտանգության զգացողությամբ և ապագայի տեսլականով», այսօր հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Ռուսաստանցի զինվորականների առկայությունը նման բարդ իրավիճակում խաղաղության և դրական զարգացումների գործոն է հանդիսանում», - «Ինտերֆաքսի» փոխանցմամբ` նշել է ռուսաստանցի դիվանագետը:

Ռուսաստանի Դաշնության դեսպանն անդրադարձել է նաև տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակի գործունեությանը՝ նշելով. «Դա բոլորին հետաքրքրող հարցերը քննարկելու հնարավորություն է։ Այդ ձևաչափը կարող է տարածաշրջանի երկրների հարաբերություններում դրական մթնոլորտ ստեղծել»:

XS
SM
MD
LG