Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչի հետ հանդիպումից հետո վարորդները դադարեցրեցին գործադուլն ու վերադառնում են աշխատանքի։
«Ազատության» հետ զրույցում վարորդներից մեկն ասաց՝ ընդհանուր հայտարարի են եկել։
Մայրաքաղաքի ավտոբուսների մի շարք երթուղինների վարորդներ այսօր աշխատանքի դուրս չէին եկել։ Նրանք առավոտից հավաքվել էին Ջրվեժի ավտոկայանում, աշխատավարձի բարձրացում և առհասարակ պայմանների բարելավում էին պահանջում՝ նշելով երկրում թանկացումներ են, հետևաբար իրենց եկամուտն էլ նվազել է։
Քաղաքապետարանը «սաբոտաժ» էր որակել վարորդների գործադուլը՝ նշելով՝ այն «անընդունելի է և չի կարող արդյունք տալ»՝ շեշտելով՝ «աշխատանքներ են տանում՝ վիճակը շտկելու և տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ։