Մատչելիության հղումներ

Ամերիկյան օդուժի ինքնաթիռն առաջին անգամ թռիչք է կատարել Ուկրաինայի երկնքում


Ամերիկյան օդուժի RC-135 ռազմավարական հետախուզական օդանավը թռիչքի ժամանակ, արխիվ
Ամերիկյան օդուժի RC-135 ռազմավարական հետախուզական օդանավը թռիչքի ժամանակ, արխիվ

Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի RC-135 Rivet Joint ռազմավարական հետախուզական օդանավն առաջին անգամ թռիչք է կատարել Ուկրաինայի երկնքում, հաղորդում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով արևմտյան ավիացիոն ռեսուրսները։

Հաղորդագրության համաձայն՝ ռադիոէլեկտրոնային հետախուզության օդանավը, թռչելով Մեծ Բրիտանիայի Միլդենհոլ ավիաբազայից, երեկ առավոտյան մուտք է գործել Ուկրաինայի օդային տարածք Վոլինյան մարզի շրջանում և ուղղվել դեպի արևելք՝ Բելառուսի հետ սահմանի երկայնքով։ Ավելի քան չորս ժամ ամերիկյան ինքնաթիռը սավառնել է Խարկովի, Դնեպրոպետրովսկի, Զապորոժիեի, Խերսոնի, Նիկոլաևի և Օդեսայի մարզերի երկնքում։ Ուկրաինայի օդային տարածքում օդանավը մնացել է վեց ժամից ավելի։

Ավելի վաղ այդ ինքնաթիռներն Ուկրաինայի երկնքում չեն նկատվել, կիրառվել են անօդաչու թռչող սարքեր, որոնք, մասնավորապես, օդային հետախուզություն են իրականացրել Դոնբասում կողմերի շփման գծի երկայնքով։ RC-135 Rivet Joint ինքնաթիռները կիրառվել են հիմնականում Սև ծովում, Բալթյան և հյուսիսային տարածաշրջաններում Ռուսաստանի սահմանների ռադիոէլեկտրոնային հետախուզության համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG