Մատչելիության հղումներ

Բոսնիայի սերբերը առաջին քայլն են կատարում սեփական բանակի վերականգնման ուղղությամբ


Բոսնիայի Սերբական հրապետությունում իշխող կոալիցիայի պատգամավորներ Նենադ Ստևանդիչը (ձախ), Դրագան Չավիչը (կենտրոնում) և Միլորադ Դոդիկը, ԲՀ Նախագահության անդամ (աջից) մամուլի ասուլիսի ժամանակ
Բոսնիայի Սերբական հրապետությունում իշխող կոալիցիայի պատգամավորներ Նենադ Ստևանդիչը (ձախ), Դրագան Չավիչը (կենտրոնում) և Միլորադ Դոդիկը, ԲՀ Նախագահության անդամ (աջից) մամուլի ասուլիսի ժամանակ

Բոսնիացի սերբերը մտադիր են հետ կանչել այն լիազորությունները, որոնք պատվիրակվել էին երկրի կենտրոնական իշխանություններին 1992-ից 95 թվականներին պատերազմից հետո։

Ուրբաթ օրը կայացած նիստի ընթացքում Բոսնիայի Սերբական հանրապետության խորհրդարանը քվեների մեծամասնությամբ հանձնարարել է կառավարությանը պաշտոնական Սարաևոյից հետ վերցնել Զինված ուժերին, ինչպես նաև հարկային և իրավական ոլորտներին վերաբերող լիազորությունները։

Այդ գործընթացը, ըստ տեղացի պատգամավորների, պետք է շարունակվի վեց ամիս։ Այդ ժամկետի ավարտին Բոսնիայի կազմում գտնվող Սերբական հանրապետությունը կարող է սեփական Զինված ուժեր ստեղծելու տեսական հնարավորություն ստանալ։

Միջազգային հանրության ներկայացուցիչների պնդմամբ՝ բոսնիացի սերբերի այս քայլը խախտում է 1995-ին կնքված Դեյտոնի համաձայնագրի հիմնարար դրույթները։

«Առաջին վեց ամիսներին մենք կքննարկենք, թե երկու հնարավոր տարբերակներից որ մեկն է հարկավոր ընտրել․ կամ ձևավորել Բոսնիայի Սերբական հանրապետության Զինված ուժեր, կամ էլ շրջանառության մեջ դնել մի օրենք, որով Բոսնիան ընդհանրապես ապառազմականացվում է», - խորհրդարանում կայացած քվեարկության ավարտին հայտարարում էր Բոսնիա և Հերցեգովինայի եռանախագահության սերբ անդամ Միլորադ Դոդիկը։

Դեյտոնյան պայմանագրի համաձայն՝ Բոսնիան կազմված է երկու վարչական միավորներից՝ Սերբական հանրապետությունից և Խորվաթա-մահմեդական դաշնությունից։ Այս կազմավորումները լայն ինքնավարությամբ են օժտված՝ բացառությամբ սեփական բանակ ունենալու և ինքնուրույնաբար հարկահանություն իրականացնելու իրավունքները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG