Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի համոզմամբ՝ Մոսկվան ռազմավարական սխալ կգործի, եթե հարձակվի Ուկրաինայի վրա


Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը, արխիվ
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը, արխիվ

«Ուկրաինայի դեմ հարձակումը Մոսկվայի կողմից ռազմավարական սխալ կլինի», - հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը` այսօր Լիվերպուլում մեկնարկած աշխարհի առավել զարգացած յոթ արդյունաբերական երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հավաքից առաջ։

Բրիտանական դիվանագիտության ղեկավարի համոզմամբ՝ արևմուտքի առաջատար պետությունները պետք է անեն ամեն ինչ ռուսական հնարավոր հարձակումը կանխելու նպատակով։

«Մեր գործողությունները պետք է ուղղված լինեն Ռուսաստանի քայլերը զսպելուն։ Ես արդեն իսկ հստակորեն նշել եմ, որ նման քայլը Ռուսաստանի կողմից կարող է ռազմավարական սխալ լինել։ «Մեծ յոթնյակի» պետությունների հերթական հավաքը նվիրված է հենց այդ խնդրին՝ ի ցույց դնել այն միասնական տեսակետը, որ մենք ունենք Ուկրաինայի դեմ հնարավոր ագրեսիայի հարցում։ Եթե նման բան տեղի ունենա, դա շատ լուրջ հետևանքների կհանգեցնի։ Բացի այդ մենք ցանկանում ենք ընդգծել, որ անվտանգության ամրապնդման և տնտեսական խնդիրների շուրջ համագործակցում ենք համախոհ-գործընկերների, այդ թվում՝ Ուկրաինայի հետ», - հայտարարում էր Միացյալ Թագավորության արտգործնախարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG