Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ այսօրվա սահմանային փոխհրաձգության հետևանքով զոհված զինծառայողը ժամկետային, շարքային Վահե Վաղարշակի Մանասերյանն է (ծնվ. 2002թ.)։
Գերատեսչությունն ավելի վաղ հաղորդել էր, որ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ (Գեղարքունիքի մարզ) Ադրբեջանի ԶՈՒ-ն ձեռնարկել էին գործողություններ, կա մեկ զոհ, սակայն նրա տվյալները չէին հրապարակվել:
ՊՆ-ն տեղեկացնում է նաև, որ ևս ութ զինծառայող վիրավոր է։ Վեց զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր, մյուս երկուսինը, համապատասխանաբար, միջին և թեթև։
Բաքուն իր հերթին մեղադրել էր հայկական կողմին Քարվաճառի ուղղությամբ գնդակոծությունների համար: