Մատչելիության հղումներ

Վրաստանի 150 պատգամավորներից 62-ը բիզնեսի հետ կապեր ունեն․ Transparency International


Transparency International հակակոռուպցիոն կազմակերպության ուսումնասիրության համաձայն՝ Վրաստանի խորհրդարանի 150 պատգամավորներից 62-ը բիզնեսի հետ կապեր ունեն։

Զեկույցի հեղինակների գնահատմամբ` նրանց գործունեությունը անհամատեղելի է պատգամավորական կարգավիճակի հետ և խնդիրներ է հարուցում օրենսդիր մարմնում։ Նրանք նշել են, որ պատգամավորների չհայտարարագրած գործարար կապերի, նրանց ունեցվածքի, տարբեր ընկերություններում բաժնետոմսերի մասին տեղեկությունները հավաքել են պաշտոնական աղբյուրներից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG