Մատչելիության հղումներ

Արմեն Չարչյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից


Այսօր ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի կալանավորված պատգամավոր Արմեն Չարչյանն արձակվեց դատական նիստերի դահլիճից։

Սահմանադրական դատարանը երեկ հրապարակած որոշմամբ վճռել է, որ անազատության մեջ գտնվող անձը պատգամավորի կարգավիճակ ստանալուց հետո չի կարող պահվել անազատության մեջ։

Արմեն Չարչյանի փաստաբանը ՍԴ որոշումից հետո հայտարարել է՝ պատրաստվում է դատարան միջնորդություն ներկայացնել` անհապաղ նիստ նշանակելու և Չարչյանին կալանքից ազատ արձակելու հարցով։

Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի կազմում պատգամավորի մանդատ ստանալուց առաջ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրենը մեղադրվեց իր ղեկավարած հիվանդանոցի աշխատակիցներին հունիսի 20-ի ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար։ Նա մեղադրանքը չի ընդունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG