Մատչելիության հղումներ

Այսօրվա փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ և մի քանի վիրավոր


ՊՆ շենքը Երևանում
ՊՆ շենքը Երևանում

Այսօր կեսօրին ադրբեջանական զինված ուժերի նախահարձակ գործողությունների արդյունքում ծավալված փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ, ևս մի քանի զինծառայող վիրավոր է, փոխանցում է Պաշտպանության նախարարությունը:

Զոհված զինծառայողի տվյալները, ինչպես նաև տեղեկություններ վիրավոր զինծառայողների առողջական վիճակի մասին կհաղորդվեն ավելի ուշ, նշում է գերատեսչությունը:

ՊՆ-ն նաև հայտնում է, որ ժամը 14։30-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։

«Իրավիճակը գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո», - հավաստիացնում է ռազմական գերատեսչությունը։

Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ ադրբեջանական կողմը հարձակվել է արևելյան սահմանագոտու մարտական դիրքերի վրա, իսկ Ադրբեջանն իր հերթին մեղադրել էր հայկական կողմին Քարվաճառի դիրքերը գնդակոծելու համար:

XS
SM
MD
LG