Մատչելիության հղումներ

Երկու օր առաջ միջադեպի հետևանքով ծանր վիրավորված զինվորի առողջական վիճակում դրական փոփոխություն կա


Երկու օր առաջ միջադեպի հետևանքով ծանր վիրավորված զինծառայող Սենիկ Սահակյանի առողջական վիճակում դրական փոփոխություն կա, անջատվել է արհեստական շնչառության սարքը։ Այս մասին «Ազատությանը» հայտնեցին Պաշտպանության նախարարությունից։

Հայաստանի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի 18-ամյա շարքայինը վիրավորվել է դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան, նախնական տվյալներով՝ համածառայակցի արձակած կրակոցից։ Սենիկ Սահակյանի վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր։

«Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար», - հաղորդել էր Հայաստանի ռազմական գերատեսչությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG