Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավար: Վարչապետի որոշումը հրապարակվել է egov.am-ում:
ՊՎԾ ղեկավարի պաշտոնից այսօր ազատվել է Տիգրան Ուլիխանյանը: Նա կառույցը ղեկավարում էր հունվարի 15-ից:
Այսօր ավելի վաղ Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից, որը զբաղեցնում էր նախորդ ամառվանից: Նախքան այդ զբաղեցրել է Կոտայքի մարզպետի պաշտոնը:
Ռոմանոս Պետրոսյանը իշխող «Քաղաքացիական պայմանագրի» վարչության անդամ է: