Մատչելիության հղումներ

Միրզոյանն ու Լավրովը քննարկել են ԼՂ հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ


Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ռուսաստանի իր գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ հեռախոսով քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հաղորդում է, որ զրույցոի ընթացքում կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորման նպատակով խաղաղ գործընթացի լիարժեք վերականգնումը։

Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են նաև 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը։

Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի ղեկավարության կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունները և ուժի կիրառման սպառնալիքները լրջորեն վտանգում են տարածաշրջանային կայունությունը և անվտանգությունը:

Ըստ հաղորդագրության, նրանք նաև քննարկել են «3+3» ձևաչափին առնչվող, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG