Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները առանց որևէ պատճառաբանության կրակ են բացել Քելբաջարի շրջանի Զաիլիկ գյուղում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հայտարարում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը`նշելով՝ զոհեր և վիրավորներ չկան։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությունը:
«Դեկտեմբերի 8-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ ՀՀ զինված ուժերը գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական ԶՈՒ մարտական դիրքերը՝ ապատեղեկատվություն է։ Հայկական կողմը ադրբեջանական ԶՈՒ ուղղությամբ կրակ չի բացել», - ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում։