Մատչելիության հղումներ

Ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է Հնդկաստանի բանակի գլխավոր շտաբի պետը


Հնդկաստանի բանակի գլխավոր շտաբի պետ գեներալ Բիպին Ռավատը, արխիվ
Հնդկաստանի բանակի գլխավոր շտաբի պետ գեներալ Բիպին Ռավատը, արխիվ

Հնդկաստանում աղետի է ենթարկվել ռուսական արտադրության Ми-17В-5 տեսակի ռազմական ուղղաթիռը, որում եղել է 14 ուղևոր, այդ թվում՝ բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ Բիպին Ռավատը և նրա կինը՝ Մադհուլիկա Ռավատը:

14 ուղևորներից ողջ է մնացել միայն մեկ մարդ՝ կապիտան Վարուն Սինգհը, ով վնասվածքներով փոխադրվել է հիվանդանոց: Նրա առողջական վիճակի մասին ստույգ տեղեկություններ առայժմ չկան:

Նախնական վարկածի համաձայն, վթարի պատճառը վատ տեսանելիություն է եղել: Քննիչները փորձում են պարզել ողբերգության հանգամանքները:

Գեներալ Բիպին Ռավատը նախկինում զբաղեցրել է Հնդկաստանի ցամաքային ուժերի գլխավոր շտապի պետի պաշտոնը և 2020 թվականի հունվարի 1-ից դարձել է Հնդկաստանի զինուժի պաշտպանության շտաբի առաջին պետը:

Այդ պաշտոնը սահմանվել է վարչապետ Նարենդրա Մոդիի առաջարկով՝ հարևան Պակիստանի հետ հարաբերությունների սրման կապակցությամբ:

Հնդկաստանի զինուժի պաշտպանության շտաբի պետի պարտականությունն է համակարգել և կառավարել ցամաքային, օդային և ծովային ուժերի գործողությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG