Մատչելիության հղումներ

«Կգան ավստրալացի պաշտոնյաները Ձմեռային օլիմպիադային, թե չեն գա՝ դա ոչ մեկին չի հետաքրքրում»


Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վենբինը, արխիվ
Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վենբինը, արխիվ

Չինաստանը դատապարտել է Ձմեռային օլիմպիադան դիվանագիտական մակարդակով բոյկոտելու Ավստրալիայի կառավարության որոշումը և այն անվանել է «քաղաքական շահարկում»:

Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնն ասել է, որ կառավարությունն այդօրինակ որոշում է կայացրել, հաշվի առնելով Չինաստանում Սինցզյանի ինքնավար շրջանում մարդու իրավունքները զանգվածաբար ոտնահարելու և ավստրալական արտադրանքի ներմուծումը խոչընդոտելու հանգամանքները:

«Չինաստանը չի հրավիրել Ավստրալիայի պաշտոնյաներին Պեկինի Ձմեռային օլիմպիադան դիտելու համար, կգան, թե չեն գա, դա նրանց գործն է, ոչ մեկին չի հետաքրքրում»,- ասել է Արտգործնախարարության խոսնակ Վան Վենբինը և ավելացրել, - «ավստրալացի քաղաքական գործիչներն իրենց սեփական շահերից ելնելով քաղաքական շահարկումների են դիմում»:

Չինաստանը կտրականապես հերքում է Սինցզյանի ինքնավար շրջանում ույղուրների իրավունքները ոտնահարելու մասին արևմտյան երկրների ղեկավարների պնդումները:

Ավելի վաղ Միացյալ Նահանգներն է հայտնել Պեկինի Ձմեռային օլիմպիադան դիվանագիտական մակարդակով բոյկոտելու մասին:

«Դիվանագիտական բոյկոտը» ենթադրում է, որ այդ քայլին դիմող երկրի մարզիկները և մարզիչները մասնակցելու են մրցումներին, սակայն պաշտոնատար անձինք խաղերին ներկա չեն լինի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG