Սպիտակ տունը Միացյալ Նահանգների Կոնգրեսի օրենսդիրներին տեղեկացրել է Գերմանիայի հետ համաձայնության մասին, ըստ որի «Հյուսիսային հոսք-2» գազատար խողովակաշարի շահագործումը կդադարեցվի այն դեպքում, եթե ռուսները հարձակվեն Ուկրաինայի վրա:
«Ինչ վերաբերում է «Հյուսիսային հոսք-2»-ին, գազն այս պահին չի մղվում այդ խողովակաշարով, դա նշանակում է, որ այն չի աշխատում, դա Պուտինի լծակը չէ, դա Արևմուտքի համար է լծակ: Եթե Վլադիմիր Պուտինն ուզում է, որ գազը փոխադրվի այդ ճանապարհով, ապա չպետք է դիմի Ուկրաինայի վրա հարձակվելու ռիսկին»,- ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:
Ամերիկյան կողմը եվրոպացիներին տեղեկացրել է, որ Ուկրաինայի վրա ռուսների գրոհի դեպքում կկիրառվեն ամենակոշտ պատժամիջոցները: