Մատչելիության հղումներ

Կարեն Սարուխանյանն ազատվել է ԱԻ փոխնախարարի պաշտոնից


Կարեն Սարուխանյանը, վարչապետի այսօրվա որոշմամբ, ազատվել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից: Որոշման տեքստը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում։

Սարուխանյանն ԱԻ փոխնախարարն էր այս տարվա սեպտեմբերից։ 2018թ․ հունիսից մինչև 2019-ի հունվարը նա զբաղեցրել է Շիրակի մարզպետի պաշտոնը։

Նիկոլ Փաշինյանի այսօրվա մեկ այլ որոշմամբ Պողոս Աբրահամյանն ազատվել է Շիրակի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:

XS
SM
MD
LG