Մատչելիության հղումներ

Պուտինը ժամանել է Հնդկաստան


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով ժամանել է Հնդկաստան, որտեղ քիչ առաջ մեկնարկել են նրա բանակցությունները այդ երկրի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։

Սա Պուտինի երկրորդ արտերկրյա այցն է կորոնավիրուսի համաճարակի բռնկումից ի վեր։ Առաջինը ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի հետ ամռանը Ժնևում կայացած բանակցություններն էին։

Ռուսաստանի նախագահի աշխատակազմի փոխանցմամբ` Հնդկաստանի կառավարության ղեկավարի հետ բանակցությունների ընթացքում կողմերը մտքեր կփոխանակեն միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ, կքննարկեն ահաբեկչության դեմ պայքարին և Աֆղանստանում տիրող կացությանը վերաբերող մի շարք թեմաներ։ Այցի շեմին Ռուսաստանի նախագահը Մոսկվայի և Դելիի հարաբերությունները բնութագրել էր որպես «արտոնյալ ռազմավարական համագործակցություն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG