Ադրբեջանի զինված ուժերը հերթական զորավարժություններն են իրականացրել։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ցամաքային զորքերի հրամանատարական զորամասում մարտավարական վարժանքները իրականացվել են Քելբաջարի շրջանի ուղղությամբ։
«Զորավարժությունների հիմնական նպատակն էր կատարելագործել անձնակազմի հմտությունները հրազենից օգտվելու և հրամանատարական ստորաբաժանումների մարտական կարողությունների, ինչպես նաև հրամանատարների հմտությունների կատարելագործումը ստորաբաժանումների կառավարման գործում»- ասվում է Ադրբեջանի ռազմական գերատեսչության պաշտոնական հաղորդագրությունում։